Բաժիններ՝

Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 17-ին, ժամը 09։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս