Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հատուկ նշանակության ուժերի դերը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ  միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում՝ մաղթելով անկոտրում կամք և բարի ծառայություն»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031