ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Իրանի կողմից ամերիկյան բազաներին հնարավոր հարվածների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը իր X սոցիալական ցանցի պարսկերեն էջում հայտարարել է, որ ստացել է տեղեկություններ այն մասին, թե Իրանը հնարավոր հարվածներ է նախապատրաստում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին և պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ Իսլամական Հանրապետությունը ամերիկյան բազաների վրա հարձակման տարբերակներ է նախապատրաստում։ Ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Դոնալդ Թրամփը, բոլոր տարբերակները մնում են սեղանին, և եթե Իսլամական Հանրապետության ռեժիմը հարձակվի ամերիկյան օբյեկտների վրա, Իսլամական Հանրապետությունը կկանգնի շատ, շատ հզոր ուժի դեմ: Մենք դա ասել ենք ավելի վաղ և նորից կկրկնենք՝ նախագահ Թրամփի հետ խաղեր մի խաղացեք »,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս