Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։
Ներընդդիմադիր զարգացումներին վերաբերող վերջին հոդվածիցս հետո ուրախ եմ փաստել, որ մեր գործընկերները նույնպես վերադարձրեցին քննարկումները բովանդակային և փաստարկային դաշտ, առնվազն ֆլագման մեդիայի, ֆլագման հաղորդմանը, A մակարդակի հյուրի ձևաչափով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «X» սոցիալական ցանցում հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին օկուպացված Արցախի տարածքների ականապատման համար
Նիկոլ Փաշինյանը մշտապես է եղել բանավոր արևմտամետ, հակառուսականություն արտահանող մեկը, որը ժամանակ առ ժամանակ երկրում ուժեղացնում է հակառուսական դոզան. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ մինչև այժմ ռուսական կողմն այդ ամենի վրա աչք էր փակում՝ պայմանավորված ուկրաինական ֆրոնտով։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով
Ազգովի փնտրում ենք նոր առաջնորդի, ու այդպիսիք կան։ Միշտ էլ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս իրավիճակների մեջ չեն փչացել, պահել են իրենց, զուգսը չեն փոխել։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։ Այդ մարդը պիտի ասի, որ ինքն է գալու, ինչո՞ւ է վախենում։ Հազար ափսոս, որ Սրբազանի հրաշալի երթը փլվեց։ Սրբազանի նպատակը վարչապետ դառնալը չէր, դա բոլորը գիտեն, այլ ընդամենը նոր իշխանություն և նոր վարչապետ հաստատելն էր։
«Այդ ընտրությունների ժամանակ հիշում եք, որ հաշվարկի ժամանակ ընտրատեղամասերի մոտ 40 տոկոսը հոսանքազրկվեց։ Հիմա ոչ մեկս չգիտենք, թե հստակ ինչ է տեղի ունեցել, ու մինչև հիմա չի բացահայտվել, թե, օրինակ, այս հոսանքազրկումն ինչպես զուգադիպեց հաշվարկի ընթացքի հետ։ Սրան պետք է պատասխանեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը»։
Իջևան համայնքի Վազաշեն գյուղից տեղեկացա, որ Վազաշենի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները այդ հողերի մի մասում ամեն տարի ցորեն են ցանում։
«Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր պետք է զգա, որ այս հայրենիքի, այս ժողովրդի բախտը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է: Եթե յուրաքանչյուրն իրեն այդպես զգաց, մենք կունենանք այդ ամուր բանակը, պետությունը և դուրս կգանք այս ծանր իրավիճակներից»,- ընդգծել էր Վազգեն Սարգսյանը:
Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 միլիարդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին։ Կոնգրեսն այս մասին տեղեկացվել է արագացված կարգով, ինչը թույլ է տվել պետդեպարտամենտին շրջանցել գործարքի քննարկումը արտաքին հարաբերություններով զբաղվող հանձնաժողովներում:
Մելիքբեկյան, հեռացիր. «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղը սկսվեց հրաժարականի պահանջով
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԵԹԵ ՄԻ ՀՈԳԻ ԷԼ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՄՈՒԾՈՒՄ, ՉԵՔ ՔՇՈՒՄ, ԻՋՆՈՒՄ, ԾԽՈՒՄ ԵՔ
Լինի հավատացյալ, թե անկրոն՝ ամենասահմռկեցուցիչ հարցը, որ որևէ մարդ կարող է ստանալ, աստվածաշնչյան «ո՞ւր է Հաբէլ՝ եղբայր քո» նախադասությունն է, որով Աստված դիմեց եղբայրասպան Կայենին…
Գործ ունենք մի սխեմայի հետ, երբ առկա է մի անձ, որը վերցրել է իշխանությունը, ունի մեկ նպատակ՝ պահել այն ցանկացած գնով, և մնացածն էլ՝ ամբողջ պետական ապարատը, այդ իշխանությունն ապահովողներն են, բոլորի քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահելու շուրջ։
Օրբանը նաև ասել է, որ դեմ է եվրոպական երկրների միջև Ուկրաինայի հարցում կոնսենսուս գտնելու ջանքերին:
Հարցազրույցի մի հատված ձայնագրվել է փետրվարի 26-ին, մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի սկանդալային հանդիպումը, որը վերածվել է բանակռվի
Ռուսական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գրոհը հետ մղելու ժամանակ ուկրաինական բոլոր երեք անօդաչու թռչող սարքերը խոցվել են կոմպրեսորային կայանից անվտանգ հեռավորության վրա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 14:15-ին: Այրվել է տունը (մոտ 24 քմ):
Գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները, որի արդյունքներով ենթադրվում է ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից և ազատել բոլոր պատանդներին, դեռևս պաշտոնապես չեն սկսվել:
«Երբ Արցախում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», արդյո՞ք նա այդ ժամանակ մտածում էր, որ իր ասածները սադրանք է, և սադրանքի համար այդ ամենն արեց։ Թե՞ այդ ամենից հետո հասկացավ, որ բարձր ամբիոնից ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել։ Սա պետք է ճշտել Նիկոլ Փաշինյանից, նա սադրում էր Ադրբեջանին, թե այնպիսի տեղեկատվություն ունի, որ բարձրաձայնի՝ Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա։ Հետո էլ իր պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Այսինքն՝ այն ժամանակ այս հայտարարությունները սադրանք չէի՞ն, հիմա կարող են սադրա՞նք լինել»:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով:
Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել դրա լուծման ուղիներ գտնելու համար երկխոսության անհրաժեշտությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին ընդհատվել էր նաև «Գանձասար» — «Արարատ» հանդիպումը, որը մնաց անավարտ։
Հանդիպումը նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Ժոան Լապորտան Ալիևին նաև «Բարսելոնա»-ի անվանական մարզաշապիկ է նվիրել։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունը համեմատել է խորհրդային «Շան սիրտը» ֆիլմի տեսարանի հետ:
Ալագյազ-Արթիկ և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Հասկանալով սա՝ Զելենսկին փորձեց ինչ-որ ձևով «դուռը շրխկացնել», ցույց տալ Թրամփին այդ մոտեցումը։ Տեսնում ենք արձագանքները, կան որոշ մարդիկ, որոնք ասում են, թե Զելենսկին իսկական տղամարդու նման պահեց իրեն, սակայն դիվանագիտության նպատակը դրանում չէ, քանի որ ինքն էր Մակրոնին խնդրել միջնորդել նման հանդիպման համար, ինքը գիտեր՝ ուր է գնում, ինքը գիտեր, թե որ կետերում կարող է սադրանք լինի, և նման լարման համար ինչը կարող է թրիգեր աշխատել, նա պետք է պատրաստ լիներ դրան նաև նախկինում իր անցած ճանապարհով՝ գուցե հումորով դուրս գար այդ ամենից, ինչո՞ւ ոչ։