Թրամփը Վաշինգտոնում հանցավորության մակարդակն անվանել է ամենաբարձրերից մեկն աշխարհում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում հանցավորության մակարդակն ամենաբարձրերից մեկն է աշխարհում։

«Վաշինգտոնն ունի հանցավորության ամենաբարձր մակարդակներից մեկն աշխարհում, որը գերազանցում է երրորդ աշխարհի ամենաքրեական շատ երկրներից ցուցանիշերը: Քաղաքում սպանությունների մակարդակը [յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով] ավելի բարձր է, քան իրենց բռնությամբ հայտնի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Մեխիկոն, Բոգոտան, Իսլամաբադը և Ադիս Աբեբան, և գրեթե տասն անգամ ավելի բարձր, քան Իրաքի Էլ Ֆալլուջա քաղաքում», – գրել է նա Truth Social-ում:

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով Վաշինգտոնում Ազգային գվարդիայի մարտիկների տեղակայման մասին և նշել, որ քաղաքի ոստիկանությունը կանցնի դաշնային վերահսկողության: Նա նաև հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կներգրավվեն զինվորականները։

Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոբիլիզացնել Ազգային գվարդիայի մոտ 800 զինվորների՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հասարակական կարգի ապահովման համար: Օգոստոսի 12-ին քաղաքի կենտրոնում արդեն տեղակայվել է  ստորաբաժանումների մի մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031