ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չկիրառելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման մասին։
Օգոստոսի 17-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։
Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այդ ճանապարհի երաշխիքը տրվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը լրջագույն խնդիրներ ուներ Ուկրաինայում` բոլոր կողմերից շրջափակվում էր: Հետևաբար, ո՞ւր պետք է դուրս գար, բնականաբար՝ դեպի հարավ, Եվրոպան փակված էր, Չինաստանի, Ճապոնիայի հետ խոսելը դժվար էր, ավելի հեշտ էր խոսել Իրանի և Թուրքիայի հետ»:
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 44-ամյա Վարդան Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 29-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է եվրոպացի առաջնորդների հետ ընդհանուր հանդիպում անցկացնելուց։ Նա Զելենսկուն կընդունի միայնակ, գրում է Bild-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացմանը, հայտնում է Mehr-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում համաձայնել է հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ուկրաինային տրամադրել Միացյալ Նահանգների կողմից «անվտանգության հուսալի երաշխիքներ», այսօր CNN-ին հայտնել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Բոնամինին համոզված է, որ պետք է հաղթահարել վախերը, հանդիպել մարդկանց և նրանց նայել՝ որպես մարդու, ոչ թե՝ որպես սպառնալիքի. «Մենք պետք է ջանք թափենք՝ չհավատալու ամեն ինչին, ինչ մեզ ասում են միգրացիայի մասին, և փորձենք ինքներս այն զգալ ու հասկանալ»։
Կայացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Ռոզա Ծառուկյանը Աստվածածնի Վերափոխման տոնին կապակցությամբ մաղթանք է հղել.
«Ասել, թե կալանավորումն ու կալանքի երկարաձգումն ապօրինի է, քիչ է․ Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը՝ նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Զանգեզուրի միջանցքը» ընդամենը քողարկում է դեպի Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ օգոստոսի 17-ին, մեկնել է Բրյուսել։ Նա հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ և կմասնակցի «վճռականների կոալիցիայի» նիստին, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի՝ լրագրողներին տված մեկնաբանությանը։
Էջմիածին քաղաքում Չարենց թաղամասի թիվ 19 շենքի բակում տևական ժամանակ է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, դիտահորերից դուրս եկող կեղտաջուրը լցվում է ավտոտնակների մեջ, խաղահրապարակ: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում սկսածը պետք է ավարտել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ:
««Զանգեզուրի միջանցքը» նախագիծ է, որը մի կողմից փորձելու է սպասարկել Արևելք-Արևմուտք տրանսպորտային մեգա-նախագիծը` ապահովելով Թուրքիայի և Արևմտյան որոշ դերակատարների գերակշռող դիրքը եվրասիական տրանսպորտային ճարտարապետության մեջ, մյուս կողմից՝ պարալիզացնելով Իրանը, նաև Իրանի ներսում հրահրելով որոշակի քաղաքական գործընթացներ, փորձելու են դուրս մղել Իրանին համաշխարհային թատերաբեմից՝ որպես կարևոր խաղացողի»,- եզրափակեց Վահե Դավթյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որով Արամ Ազատյանն ազատվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
«Ֆիորենտինայի» իսպանացի փորձառու դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է The Sun-ը։
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գիտե՞ք, որ անտառային հրդեհը կարող է անցնել լեռնային տարածքներով թռիչքաձև արագությամբ` հասնելով մինչև 22 կմ/ժամ տարածման արագության։
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն օրերս դրամաշնորհ է հատկացրել «Հայ արտ» հասարակական կազմակերպությանն «Ամ, ամիս և ժամ» նախագծի համար։
Նրա հետ կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտարարել է, որ խորհրդարանն ու կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկում զինված ուժերի հզորացման ուղղությամբ՝ հավելելով, որ խորհրդարան կներկայացվի պաշտպանունակության ամրապնդման մասին օրինագիծ, հայտնում է Mehr-ը։
Օգոստոսի 17-ին, ժամը 11։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Հայաստանում պետք է օրենքն անցնի, մարդիկ պետք է օրենքով աշխատեն, ու երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ դառնալու է փոքրիկ դրախտավայր։ Այդ ժամանակ բոլորը վազելով գալու են։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ում, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ո՞ւր են նայում այդ հայերը։ Մեծ մասը գնում են օտար երկրներ, բայց իրենց ապաստանը Հայաստանում է։ Հայաստանը եթե չլինի՝ սփյուռքը չկա։
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։