Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց շփումների շրջանակում քննարկում են ուկրաինական ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծման որոնումը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Որոշ հարցադրումներ ՀՀ արտգործ նախարարությանը՝ ի պատասխան իրենց վերջին խայտառակ հայտարարության:
Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:
Եկեք պայմանավորվենք, նորահայտ երանելի օգոստինոսներ և մարիամ մագթաղենացիներ, որ ձեր քարոզչական մեքենայությունների մեջ կդադարեք պախկվել հոգևոր հոր սքեմի հետևում։ Ձեր կեղտաբերան ֆեյքերը և գարնանային սրացումներով տառապող ադմիններով տելեգրամյան ալիքները ձեզ բավարար չե՞ն։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Հիշեցնում եմ՝ Ազգային ժողովում չկա գոնե մեկ պատգամավոր, որը 2021 թվականից հետո նախաձեռնած լինի անվստահության գործընթաց, հետևաբար՝ հարց է առաջանում, մնացել են Ազգային ժողովում, որ ի՞նչ անեն։ Մնացել են, որ Փաշինյանին հարց տա՞ն։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ԱԺ այս ընդդիմադիրնե՞րն են, թե՞ Արամ Զավենի Սարգսյանը, եթե այդ ընդդիմությունն անվստահության գործընթաց չի սկսում։ Կարծում եմ՝ չեն սկսում, որովհետև իրենք չունեն վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանը՝ հարց ուղղելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ անվստահության գործընթաց չսկսելով՝ ի՞նչ եք կորցնում։
Ցուցադրությունն իրականացվում է Ե․Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ և կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։
Հունգարիան մտադիր չէ լքել Եվրամիությունը Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու որոշումից հետո, սակայն ցանկանում է բարեփոխումներ տեսնել ԵՄ-ում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ:
Հայ հասարակության ընկալմամբ «Սրբազան» կոչումը միշտ եղել է և մինչ օրս մնում է բարձրագույն հոգևոր կոչում, որը ենթադրում է պատասխանատվություն, ճշմարտության հետ կապ և բարոյական մաքրություն։ Երբ 2018-ին Աջապահյանը բացահայտ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իր ետևից տարավ բազմաթիվ հավատացյալների, որովհետև նա Սրբազան էր, և մարդիկ բնականաբար վստահում էին նրան։
Զինվորի տանը բացվեց պուրակ-սրճարան: Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:
Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ձերբակալվել էր Թուրքիայում և պաշտոնանկ արվել դատավարությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Figaro պարբերականը։
Մոտ մեկ ամիս է՝ Ադրբեջանը պարբերաբար ՀՀ զինված ուժերին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու համար, մինչդեռ տևական ժամանակ է՝ Ադրբեջանն ինքն է սահմանագոտու գրեթե բոլոր ուղղություններով խախտում հրադադարը՝ կրակոցներ արձակում, մասնավորապես, բնակավայրերի ուղղությամբ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է հրազենի 3 պարկուճ և ավելի քան 15 գրամ մարիխուանա։
Թուրքիայի առևտրի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն` ապրիլի 8-ից ժամանակավորապես կդադարեցվի կիտրոնի արտահանումը։
Ճապոնիան պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին՝ զորավարժությունների և սարքավորումների մատակարարման միջոցով Ուկրաինային օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Կատարվում է նախաքննություն:
Նիկոլն այսօր հպարտանում էր Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով. նայեք իրական պատկերը. Մանուկյան
Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու դեպքով դեռևս մեղադրյալ չկա։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից Ուկրաինային հատկացվելիք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եթե Արարատ Միրզոյանը հարցաքննվել է դռնբաց դատական նիստում, ի՞նչ խնդիր է՝ այդ ցուցմունքը տրամադրեն մեզ․ փաստաբան
Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի վարչության տվյալներով՝ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 98 հետցնցում է գրանցվել, որոնց ուժգնությունը տատանվել է 2,8-ից 7,5 մագնիտուդի սահմաններում:
Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում քննարկում են Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից, մինչև 10 000 զինծառայողի հետ կանչելու տարբերակը: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի վեց պաշտոնյայի։
«Իշխանությունն ապակողմնորոշել էր հասարակությանը», «կարծում եմ՝ պատերազմի արդյունքը բոլորիս հայտնի է»
Ադրբեջանի արտգործնախարարն օրերս Աբու Դաբիում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության ու ականապատ տարածքների քարտեզների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», պնդելով, որ Հայաստանի տրամադրած «ականապատ տարածքների քարտեզները ճշգրիտ չեն»։