Բաժիններ՝

Արմավիրի մարզում բախվել են «Ford Transit»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 44-ամյա Վարդան Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 29-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031