Աստուած անկարօտ Աստուած է, հետեւաբար, ան չստեղծեց մեզ որովհետեւ պէտք ունէր մեզի, կամ որովհետեւ փառաւորուիլ ու սիրուիլ կը մուրար, այլ որովհետեւ, իր կամքն ու ծրագիրն էր իր կեանքէն կեանք շնորհել մեզի, իր լիութենէն՝ լիութիւն, իր փառքէն՝ փառք, իր զօրութենէն՝ զօրութիւն եւ իր երջանկութենէն՝ երջանկութիւն։
Ոեւէ մարդ չի կրնար երկու տէրերու ծառայել. որովհետեւ կա՛մ մէկը պիտի սիրէ եւ միւսը ատէ, կա՛մ մէկը պիտի մեծարէ եւ միւսը արհամարհէ։ Նոյնպէս ալ դուք, չէք կրնար Աստուծոյ ծառայել, որքան ատեն որ կը ծառայէք դրամին» (Մտ․ 6.24)։ Աշխարհի մէջ ապրող ամէն մարդ կամայ թէ ակամայ ծառայութիւն մատուցանող էակ մը կը նկատուի։ Կարեւորը այն է, թէ […]
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունից։
«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը` հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,- ասում է Վարդան սարկավագը: Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:
Սերը չի կարող տրամաբանության կողմից պարտադրված լինել: Սերը վեր է տրամաբանությունից: Այդ պատճառով էլ աշխարհիկ տրամաբանության չափանիշները չենք կարող կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր սիրում են Աստծուն: Սրբերն իրենց տրամաբանությամբ են առաջնորդվում, որը տարբերվում է աշխարհիկից, որովհետև նրանց տրամաբանութունը «սիրո» տրամաբանություն է: Այնպես որ, Եկեղեցին մեզ չի սովորեցնում ուղղակի լավ մարդ դառնալ, չնայած դա էլ է սովորեցնում: Դա դեռ այբբեն է: Մեր Եկեղեցին սովորեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի անձը սիրել:
Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն անցնում է, և նա իրեն լավ է զգում: Այդ ոչ մեծ հարկադրանքը մեծ նշանակություն ունի, որովհետև Աստծուն մեր ցանկությունն է անհրաժեշտ միջամտելու համար, և մեզ հենց Աստվածային միջամտությունը կփրկի:
Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Հիսնակի պահոց շրջանը իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով, նվիրված Քրիստոսի մկրտությանը և Աստվածհայտնությանը։
Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։
Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար:
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են, թե ինչ ճանապարհ է ընտրել կամ կընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցի շուրջ ոչ ոքից չպետք է ազդվեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: