ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ այսօր հայ ժողովրդի 80-85 տոկոսն ընդդիմություն է, որին որևէ խոսք, բառ ասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ժողովուրդը բոլորից լավ գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ է անում և որն է լուծումը։
«Երբ որ ասում ենք «Զանգեզուրի միջանցք», ի՞նչ ենք նկատի ունենում: Դա ՀՀ ինքնիշխան հսկողության տակ գտնվող ճանապա՞րհ է, որտեղից Թուրքիան և Ադրբեջանն օգտվում են ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մնացած երկրները, թե՞ դա արտոնյալ ռեժիմ է նախատեսում առանձին երկրների համար»։
Հայաստանի Հանրապետությունում անպայման լինելու է իշխանափոխություն. Դավիթ Համբարձումյան
Երթին մասնակից «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն կարևոր տոներից մեկն է, և Եկեղեցու դեմ իշխանական արշավի ու առկա մղումների պայմաններում առավել քան ակտուալ է այդ օրն ուխտով այցելել Մայր Աթոռ:
Սամվել Կարապետյանի կալանավորումը Եկեղեցին թուլացնելու տրամաբանության մեջ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ տարածաշրջանը տրաքում է, երբ Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի 3 լրջագույն միջուկային օբյեկտների։ Մեր տարածաշրջանը կանգնած է Չեռնոբիլ դառնալուց 5 րոպե պակաս, ու մենք ստիպված ենք այս երթով, եկեղեցական այս կարևորագույն տոնին քայլել դեպի Մայր Աթոռ՝ մեր սատարումը հայտնելու Առաքելական եկեղեցուն»,- դեպի Մայր տաճար կատարած երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային: Այս մասին ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին. վանկարկումներ՝ դեպի Մայր աթոռ երթի ժամանակ
Աստվածամերժ են բոլոր այն անձերը, որոնք չեն ընդունում, որ հոգևորականի միջոցով ներկայանում է Քրիստոս. Տեր Հակոբ քահանա Խաչատրյան
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել արևմտյան Իրանին։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը՝ տեղեկացնելով, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների շարք արևմտյան Իրանի ռազմական թիրախների ուղղությամբ։
«Մենք որևէ բանից չենք վախենում։ Այդ ռեպրեսիաների շրջանը վաղուց անցած է։ Ես այնպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր պայքարի վերջում հաղթանակ եմ տեսնում, կարծում եմ՝ մեր պայքարը պետք է դրական արդյունք ունենա։ Վեհափառն իր տեղում է, եկեղեցին է որոշում, թե ով պետք է լինի Վեհափառ և իրենց կանոններով պետք է շարժվեն առաջ։ Թե իշխանություններն ինչ հանձնախումբ են ձևավորել ու ինչ են անելու՝ արդեն չգիտեմ։ Վստահ եմ, այս իշխանությունները չեն հաջողելու»,- հավելեց Դավիթ Համբարձումյանը։
Կուրբան բայրամ տոնողները, Էրդողանի կոշիկ լիզողները չեն, որ ժողովրդի անունից որոշումներ պիտի կայացնեն. Էդգար Ղազարյան
Իսրայելը ողջունում է Իրանի դեմ պատերազմին միանալու՝ նախագահ Թրամփի որոշումը։ «Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ի ցույց դրեցին իրենց հզորությունը»,- ըստ «Ազատության»՝ հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Երթին մասնակից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նախօերին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տոնը ներկա դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկախ գործող իշխանությունների մանիպուլյացիաներից, հայ ժողովուրդն իրականությունը ժամանակին ճիշտ ըմբռնելու և համահունչ գործելու է:
X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին՝ հավելելով, որ իրենց տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել:
Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:
«Ես խորապես անհանգստացած եմ, որ Միացյալ Նահանգներն այսօր ուժ է կիրառել Իրանի դեմ։ Սա վտանգավոր սրացում է մի տարածաշրջանում, որն արդեն իսկ գտնվում է փլուզման եզրին, և դա ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
«Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել: Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինն իրենց պատմական տարածքն է, և այլն, ու դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, վերաբերում է բոլորին, որովհետև Փաշինյանը դուրս է եկել Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պետականության և մեր բոլոր ազգային արժեքների դեմ:
«Ոչ ոքի չի հաջողվելու ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում, որովհետև թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ հոգևորականները միաբան են, և էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու»,–ասաց նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է երկրում, իշխանությունը զավթած խմբակի վարքագծի արդյունքում է, ովքեր ամենավերջին սրբապղծության արդյունքում պատրաստ են հասնել իրենց նպատակին։
#ՀԻՄԱ. ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ` ԴԵՊԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ. #ՈՒՂԻՂ
Թեհրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը շեշտում է՝ հունիսի 22-ը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու ծննդյան օրը, հետևաբար՝ հետևելով Մասիսի համայնքապետ, իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչին, որոշել են մասնակցել «Զվարթնոց» տաճարից մեկնարկած երթին դեպի Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու։
«Այս տոնը մայր տաճարի հիմնադրության մասին է, որի հիմքը դրվել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Տրդատ արքայի անմիջական մասնակցությամբ։ Ըստ պատմիչի, Տրդատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել ու հիմնադրել է Սուրբ Էջմիածինը, իսկ Աշխեն թագուհին իր փեշի մեջ լցրած հողեր էր բերել ու լցրել տաճարի հիմքերին»,- այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի խորհրդի մասին, որը նշվում է այսօր։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։
#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ
Իրանց կողմից Իսրայելում հրետակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնել է «Մագեն Դավիթ Ադոմ» («Դավթի կարմիր վահան») ազգային շտապօգնության ծառայությունը։
Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի ռմբակոծությունից հետո դիմել է ժողովրդին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա: Նա հայտարարել է, որ օբյեկտները «ամբողջությամբ և ամբողջությամբ ոչնչացվել են»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն չի ստացել։