Վստահ եմ` այսօրվա խորհուրդը բեկում է մտցնելու քաղաքական էլիտայի մտածելակերպի մեջ. Մալյան

«Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը շեշտում է՝ հունիսի 22-ը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու ծննդյան օրը, հետևաբար՝ հետևելով Մասիսի համայնքապետ, իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչին, որոշել են մասնակցել «Զվարթնոց» տաճարից մեկնարկած երթին դեպի Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու։

«Ունենք մարդ, ով իր քրիստոնեական խոսքի, եկեղեցասիրական քայլերի արդյունքում հայտնվել է բանտում, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Մենք  այստեղ ենք պարոն Համբարձումյանի կոչով, նաև սատարում ենք Սամվել Կարապետյանին՝ իր ձեռնարկած պայքարի ճանապարհին, նաև իր ընտանիքի կողքին ենք, մաղթում ենք համբերություն կամք և պայքարի տոկունություն։ Մեր երթով գնալու ենք նաև այս հարցերի, խնդիրների հետ կապված հայրապետական օրհնանք ստանալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։

Նա վստահ է՝ օրվա խորհուրդը բեկում է մտցնելու քաղաքական էլիտայի մտածելակերպում, և կարծում է՝ վաղվանից դրա պտուղները տեսանելի կլինի։

«Սրանք իշխանական լծակների տիրապետող իշխանական խումբ են, ինչպես ասել է Սամվել Կարապետյանը, նրանք չեն արտահայտում մեծամասնության կարծիքը։ Երբ ընդդիմադիր էլիտան միասնական ճակատով հանդես կգա, հավատացնում եմ ձեզ, հաշված օրերի խնդիր կլինի նրանց իշխանազրկելը»,- հավելեց Նարեկ Մալյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր որոշել են «Զվարթնոց» տաճարի մոտից երթ կազմակերպել դեպի Մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս