
Նիկոլն ապացուցել է՝ պատրաստ է մեռնել աթոռի համար, մենք պետության համար պատրա՞ստ ենք. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ այսօր հայ ժողովրդի 80-85 տոկոսն ընդդիմություն է, որին որևէ խոսք, բառ ասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ժողովուրդը բոլորից լավ գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ է անում և որն է լուծումը։
«Լուծումը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն է, հետևաբար՝ այս մեծամասնության՝ ժողովրդի 80-85 տոկոսի պատվերը շատ պարզ է՝ համախմբվել ու առաջ բերել առաջնորդ, որը պատրաստ է մինչև վերջ գնալու և Նիկոլին ուղղակի վռնդելու ՀՀ վարչապետի սենյակից, սա է իմ գնահատականը»,- ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը։
Նա նկատեց՝ ինչու պետք է Հայաստանի նման երկրում այս տեսակի երթեր լինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել վաղուց Հայաստանին ու հայ ժողովրդին, որն այս պատերազմում հաղթել է ու դեռ հաղթում է։
«Ինքը չի թաքցնում, թե ինչ է ուզում, հայ ժողովուրդը պետք է պատասխանի, թե ինքն ինչ է ուզում, կներեք, ոչ թե ինքն է հաղթում, այլ մենք ենք պարտվում՝ ընդդիմությունն է պարտվել՝ չմիավորվելով ու չհամախմբվելով։
Ճակատագրական այս պահերին եկեղեցին շարունակում է առաջնորդվել ազգային օրակարգով. Արտակ Զաքարյան
Արդյո՞ք Հայաստանը կարողանալու է «Միջանցք» կոչվածով ադրբեջանցիների բեռները ստուգել. Արմեն Մինասյան
Իրանի հետ կապված որևէ ֆորս-մաժոր չի կարող բխել Հայաստանի շահերից. իշխանությունն ադեկվատ չէ. Կարեն Բեքարյան
Սամվել Կարապետյանի կալանավորման նպատակը ո՞րն է, նրա հասցեին կարելի է հազար բան ասել, թե ինչ է արել հայ ժողովրդի համար։ Պետք է համախմբվել ու ճիշտ առաջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի դեմը դնել հայելի ու ցույց տալ, որ ինքն աշխարհի ամենավախկոտ, ամենա-ոչ մի բանի մասին մարդն է»,- շեշտեց Ս. Ֆարմանյանը։
Նրա կարծիքով՝ իմպիչմենտի գործընթացը կարող է լինել համախմբման սկիզբը, նույնիսկ ամոթ է դրա մասին խոսելը։
«Ժողովրդի 80-85 տոկոսը ձևակերպել է պատվերը՝ «Հեռացրեք Նիկոլին», ուզում եք՝ սամբոյով հեռացրեք, ուզում եք՝ կարատեով, բայց հեռացրեք։ Հուսով եմ՝ խորհրդարանի ընդդիմությունը շատ արագ իրար գլուխ կգա, ինչը հանրային լայն կոնսոլիդացիայի ուղերձ կլինի, շատերը դուրս կգան փողոց և ՔՊ շատ պատգամավորներ իրենց հերթին կողմ կքվեարկեն Փաշինյանի հեռացմանը։
Կասկած չունեմ, որ ՔՊ խմբակցությունում բոլորը Փաշինյանի նման են մտածում, այդ մարդկանց մեծ մասն ուղղակի պատանդ է Փաշինյանի ձեռքին։ Հենց պահը հասունանա, մենք կտեսնենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ են, թե՝ ոչ։ Օրհասական պահ է մեր երկրում և 2 բան է պետք՝ միաբանություն ու մինչև վերջ գնալու պատրաստ առաջնորդություն և Նիկոլ Փաշինյանը շշի «պրոբկայի» նման կթռնի իր աթոռից։
Ինքը հանուն աթոռի պատրաստ է ամեն քայլի, պատրաստ է մեռնելու հանուն իր աթոռի, նա դա ապացուցել է, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նույնին, մենք պատրա՞ստ ենք հանուն պետության նույնին»,- ընդգծեց Սամվել Ֆարմանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում