Իրանը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել

Թեհրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«Այսօր առավել քան երբևէ պարզ է ՄԱԳԱՏԷ-ի և անձամբ գլխավոր տնօրենի [Ռաֆայել Գրոսիի] պատասխանատվությունը, որը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ պատերազմող կողմերի, և դրանով իսկ առիթ տվել վերջին աղետի համար։ Մենք կոչ ենք անում ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին արտահերթ նիստ անցկացնել և կատարել իր իրավական պարտավորությունները՝ կապված Իրանի խաղաղ նշանակության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի վտանգավոր հարձակման հետ, որոնք գտնվում էին գործակալության խիստ վերահսկողության ներքո և գործում էին Երաշխիքների համաձայնագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30