Ազգային իշխանության վերականգնումը կարևոր է, որպեսզի պատրաստ լինենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նման այլ գործընթացների. Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:

Էդ ամենը` մեր սահմաններին, մեզ համար անխուսափելի ազդեցությամբ: Կարծում եմ ավելորդ է ասել, որ մեր երկիրը փաստացի կառավարողները որևէ կերպ մեր պետությունը չեն պատրաստում այս ամենին: Հակառակը` շարունակում են այնպիսի գործողություններ, որոնք քայքայում են մեր դիմադրողականությունը:

Ազգային իշխանության վերականգնումը կարևոր է, որպեսզի մենք պատրաստ լինենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նման այլ գործընթացների, որոնք անխուսափելիորեն միշտ լինելու են, ընդ որում` աստիճանաբար ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Մերձավոր Արևելքում»:

Տեսանյութեր

Լրահոս