Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն Իրանում ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն չի ստացել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն չի ստացել։

«Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարձակումներից հետո ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ այս պահին օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին որևէ հաղորդում չի եղել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ X-ում։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջողությամբ հարձակվել են «Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա»։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30