
«Տարածաշրջանը Չեռնոբիլ դառնալուց 5 է պակաս, իսկ մենք ստիպված ենք կանգնել Եկեղեցու կողքին». Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ այսօր Սուրբ Էջմիածնում կհավաքվեն հազարավոր մարդիկ՝ օկուպանտ, ազգակործան իշխանություններից Առաքելական եկեղեցին, կաթողիկոսին սատարելու և նրանցից պաշտպանելու համար։
«Երևի հայոց պատմության մեջ եզակի են եղել այս կարգի դրվագները, երբ եկեղեցին կարիք է ունեցել իր զավակների պաշտպանությանը։
Այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ տարածաշրջանը տրաքում է, երբ Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի 3 լրջագույն միջուկային օբյեկտների։ Մեր տարածաշրջանը կանգնած է Չեռնոբիլ դառնալուց 5 րոպե պակաս, ու մենք ստիպված ենք այս երթով, եկեղեցական այս կարևորագույն տոնին քայլել դեպի Մայր Աթոռ՝ մեր սատարումը հայտնելու Առաքելական եկեղեցուն»,- դեպի Մայր տաճար կատարած երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր «Զվարթնոց» տաճարի մոտից երթ են իրականացրել դեպի Մայր Տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում