Դիտարկում եմ իրադարձությունների զարգացման 3 սցենար. ի՞նչ ռիսկեր կարող են լինել. Արմեն Մարտիրոսյան
Այո, խիստ անընդունելի է, երբ որևէ դեսպան այցելում է ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի օկուպացված տարածքներ, առավել ևս՝ գովական արտահայտվում այդ այցերի մասին:
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից շարունակվող հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին զերծ մնալ պատասխան գործողություններից և խաղաղ ճանապարհով լուծել մնացած տարաձայնությունները։
#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱԺ-ՈՒՄ Է. ՍՊԱՍՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ. #ՈՒՂԻՂ
Հունաստանի իշխանությունները լրտեսության համար ձերբակալել են ադրբեջանցու, որը բռնվել է Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Սուդայի ռազմածովային բազան լուսանկարելիս։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini օրաթերթը։
Ո՞վ է օդային միջանցքներ տվել Իրանի վրա հարձակման համար. Թուրքիա՞ն. Կարինե Գևորգյան
Մարդը մեքենան թողել էր Արցախում ու եկել, չեն իմացել ինչ անեն. Ստեփանակերտի քաղաքապետի գործով վկա
Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։
Ռուսական կողմը խորհրդակցելու է Հայաստանի ղեկավարության հետ՝ իրանա-իսրայելական լարվածության հետ կապված ռիսկերը համատեղ չեզոքացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական– դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կազմակերպած գիտական կոնֆերանսի ժամանակ։
Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, IMO փոդքասթի ժամանակ խոստովանել է՝ ուրախ է, որ որդի չունի: Նրա խոսքով՝ ամուսինը, հավանաբար, կցանկանար նրան իր անունով կոչել։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներում տարածված նյութերի, որ, իբրև թե «Ռուսաստանից գողացված ադամանդներ են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», պաշտոնապես հայտարարում ենք.
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Ազգային օրվա կապակցությամբ։
Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։
Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում, դա մեծապես կախված է Թեհրանի սեփական խնդրանքներից. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տեղում փրկարարներն ու պարեկները նախ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ծառից պոկված ճյուղերը, ապա ծառը՝ մեծ դժվարությամբ և ճանապարհը ամբողջությամբ դարձել է երթևեկելի։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի ռազմական օբյեկտներին։ Այդ մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։
Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի կենտրոնի օդային տարածքում, լսվում է ՀՕՊ համակարգերի աշխատանքի ձայնը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը 168.am-ին փոխանցեց, որ քամու հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 բնակիչների առողջական վիճակն այս պահին նորմալ է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
#ՀԻՄԱ. ՌԴ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՄԱՆ ՖՈՆԻՆ. #ՈՒՂԻՂ
Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին ընթացիկ վտանգավոր իրավիճակում: Այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
«Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ»,- «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Իրանի վեց օդանավակայանի և հեռակառավարվող ինքնաթիռներով ոչնչացրել իրանական 15 կործանիչ և հարձակողական ուղղաթիռ։ Այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։
#ՀԻՄԱ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում պահպանել է տեղը 50 լավագույնների մեջ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված և խեղաթյուրված տեղեկություններ, հարկ ենք համարում ներկայացնել դեպքի և դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը, հայտարարություն են տարածել Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը։
Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։
Մենք պետք է լինենք ոչ թե եկեղեցու կողքին, այլ լինենք եկեղեցում: Այս մասին Էջմիածնում՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ կատարած այցելության ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: