«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Մոհամմեդ ալ-Բուհեյտի

Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային: Այս մասին ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի»,- Al Jazeera-ի հետ զրույցում ասել է նա։

Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։

 

 

Տեսանյութեր

Լրահոս