
Իրանի հետ կապված որևէ ֆորս մաժոր չի կարող բխել Հայաստանի շահերից. իշխանությունն ադեկվատ չէ. Կարեն Բեքարյան
«Զվարթնոց» տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Երթին մասնակից «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն կարևոր տոներից մեկն է, և Եկեղեցու դեմ իշխանական արշավի ու առկա մղումների պայմաններում առավել քան ակտուալ է այդ օրն ուխտով այցելել Մայր Աթոռ:
«Հետևաբար այսօրվա երթը և՛ սոլիդարություն է, և՛ թիկունքին լինել է՝ որպես ինստիտուտ, այսինքն, այդ ամեն ինչը խտացված է»,- շեշտեց նա:
Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում նոր զարգացումների ֆոնին, երբ տեղեկություններ եղան ամերիկյան զինուժի կողմից իրանական երեք միջուկային օբյեկտ խոցելու մասին, Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև այս թեմային և նշեց, որ Հայաստանը մարտահրավերների բավականին զարգացող և խտացող խնդրի առաջ է կանգնած:
«Իրանի ցանկացած թուլացում, խնդիր, նրա հետ կապված ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ, որի մեջ հիմա Իրանը գտնվում է, դա որևէ կերպ չի կարող բխել ՀՀ շահերից»,-ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում