Հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և աղետալի հետևանքներ ունենալ բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանին վտանգավոր սրացում են տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ աճում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից և աղետալի հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար։

«Ես խորապես անհանգստացած եմ, որ Միացյալ Նահանգներն այսօր ուժ է կիրառել Իրանի դեմ։ Սա վտանգավոր սրացում է մի տարածաշրջանում, որն արդեն իսկ գտնվում է փլուզման եզրին, և դա ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, այս վտանգավոր պահին կենսականորեն կարևոր է խուսափել քաոսից։

«Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է»,- ընդգծել է Գուտերեշը։

Տեսանյութեր

Լրահոս