Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին. Արաղչի

Իրանը շատ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ խորհրդակցություններին ընթացիկ վտանգավոր իրավիճակում:  Այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

«Ընթացիկ նոր վտանգավոր հանգամանքներում, երբ աշխարհակարգը, փաստորեն, գտնվում է սպառնալիքի տակ, մեր խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, անշուշտ, կարող են շատ մեծ նշանակություն ունենալ», – նշել է նախարարն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

«Մենք փորձում ենք համակարգել դիրքորոշումները միմյանց հետ», – հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30