Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան

Մենք պետք է լինենք ոչ թե եկեղեցու կողքին, այլ լինենք եկեղեցում: Այս մասին Էջմիածնում՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ կատարած այցելության ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Երբեմն ինչ-որ մեկը զբաղվածության պատճառով, ինչ-որ մեկը տարբեր դրդապատճառներով չի մասնակցում հաճախ պատարագների, և հետևաբար պետք է մենք ցույց տանք առավել քան, որ բոլոր գործերը պետք է երկրորդական պլան մղենք և հաճախակի հաղորդակցություն ստանանք: Ընդ որում, նաև ցույց պետք է տանք օրվա իշխանություններին, որոնք որ հարձակում են գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ցույց տանք, որ նրանց կռիվը ոչ թե եկեղեցու հետ է, այլ նրանց կռիվը մեզ հետ է, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների հետ է և մենք հենց եկեղեցում ենք և սպասում ենք որևէ մեկին, որ հարձակում գործի և կռիվ տա մեզ հետ»,- նշել է նա:

«Նրանք այնքան են հեռու Եկեղեցուց, որ Աստծուց խնդրում են ոչ թե հույս, հավատ, սեր, այլ խնդրում են աթոռ, փող, ինչպես նաև հնարավորություն՝ ոտաբոբիկ մզկիթներ այցելելու:

Փառք Աստծո, որ եկեղեցին շատ ավելի բարձր է, քան քաղաքականությունն  է և հաշվի առնելով սրանց սանձարձակությունը, չի բացառվում, որ փորձեր կատարվեն անընդհատ եկեղեցուն ներքաշելու և իջեցնելու իրենց մակարդակին, և մենք պետք է կանգնենք այնտեղ, որ երբևէ առիթ չստեղծվի, որ եկեղեցին ստիպված լինի իր բարձրությունից իջնելու սրանց մակարդակին»,- ավելացրել է Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս