Բաժիններ՝

Ուրախ եմ, որ որդի չունեցա. նա կլիներ երկրորդ Բարաքը. Միշել Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, IMO փոդքասթի ժամանակ խոստովանել է՝ ուրախ է, որ որդի չունի: Նրա խոսքով՝ ամուսինը, հավանաբար, կցանկանար նրան իր անունով կոչել։

Օբաման նշել է, որ դա ծանր բեռ կլիներ երեխայի համար, քանի որ նա ստիպված կլիներ մեծանալ իր հայտնի ծնողի անունով։

Իր փոդքասթի նոր թողարկման ժամանակ Միշելը զրուցել է ռադիոհաղորդավարուհի Անջի Մարտինեսի և իր եղբոր՝ համահաղորդավար Քրեյգ Ռոբինսոնի հետ։ Թեման ժամանակակից աշխարհում տղաներ դաստիարակելու դժվարություններն են եղել։

Երբ Մարտինեսն ասել է՝ «դու պետք է տղա ունենայիր», Միշելը ժպիտով պատասխանել է. «Ես շատ ուրախ եմ, որ որդի չունեցա։ Նա կլիներ երկրորդ Բարաք Օբամա։ Ես կխղճայի նրան»։

Ի դեպ, Բարաք Օբաման նույնպես անվանակոչվել է իր հոր՝ Բարաք Հուսեյն Օբամայի անունով, որը քենիացի տնտեսագետ և պետական ​​պաշտոնյա է:

Միշել Օբաման 2025 թվականի գարնանը եղբոր հետ գործարկել է IMO փոդքասթը։ Նա խոստացել է զրուցել բիզնեսի, զվարճանքի և սպորտի աշխարհից հյուրերի հետ և միասին փնտրել պատասխաններ այն մասին, թե ինչպես երջանիկ ապրել ներկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս