Բաժիններ՝

Երևանում «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտ հսկայական բարդին տապալվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը

Հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում փրկարարներն ու պարեկները նախ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ծառից պոկված ճյուղերը, ապա ծառը՝ մեծ դժվարությամբ և ճանապարհը ամբողջությամբ դարձել է երթևեկելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ծառի տապալվելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս