Խաչատուր Սուքիասյանը կապ չունի. գրասենյակից հերքում են ՌԴ ԱԴԾ-ին

«Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ»,- «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը:

ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները: Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական “АЛРОСА” ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան:

«Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. -ն է», – պնդում է ռուսաստանյան գերատեսչությունը:

Տեսանյութեր

Լրահոս