Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում:
Հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 51-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Opel Zafira» և 43-ամյա Գարիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Իրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից՝ Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:
Մի քանի տարի առաջ անհասկանալի թվացող տեխնոլոգիան այսօր դարձել է մեր ընկերն ու խորհրդատուն՝ պատրաստ 24/7 պատասխանել ամենատարբեր հարցերի՝ առողջականից մինչև փիլիսոփայական։ Բայց արդյո՞ք այդ շփումն իրական է։
Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը կարծես թե դարձել է հանցագործություն, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ այս մասին հայտարարել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Արդյոք հնարավոր էր, կամ հնարավոր է լուծել այս խնդիրները օրենսդրական, համակարգային միջոցներով, այո իհարկե, բայց մարգինալ, մահվան ու ավերվածությունների սպառնալիքի ներքո այն հնարավոր չէ լուծել առանց հանրության, ժողովրդավար քաղաքական ուժերի ընդգծված և արտահայտված դիրքորոշման։
«Եվրոպական տերերը ոչ միայն աչք են փակում սրա հոգեկան մտասևեռումներին ու սեռական բնույթի խեղված կրքերին, այլ նաև բացահայտ «դաբռո» են տալիս դրանք՝ որպես քաղաքական լծակ՝ հայ հասարակության ազգային դիմագիծը կազմաքանդելու ու ավանդական արժեքների հիմնահատակ ոչնչացման ճանապարհին:
Հեղինակավոր ֆրանսիական Le Journal Du Dimanche պարբերականը հոդված է հրապարակել գործարար Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալության մասին։
Հունիսի 13-ին իսրայելական հարվածի հետևանքով զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Թեհրանի հարավում գտնվող սրբավայրում, հայտնում է Mehr-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա իր պաշտոնից, 12-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է նրա նախորդ Նաֆթալի Բենեթը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով հայտնել, թե արդյոք մտադիր է ընտրություններում մարտահրավեր նետել երկրի ամենաերկարամյա ղեկավարին։
Իսկ ցանկացած ոք, որ բանտարկություն է տեսել, քաջ գիտի, որ նախաքննության ժամանակ երկուսով ոչ միայն նույն խցում չեն հայտնվում, այլ անգամ միջանցքում ու այլ պայմաններում իրար անգամ հայացքով հանդիպելն է բացառվում։ ԱԱԾ մեկուսարանի իմ երկուսուկես տարվա փորձով եմ դա ասում։
Շատ տեղերից եմ լսում, որ իմ անունը տարբեր մարդկանց լեզվի ծայրին է, շատերն են ասում՝ չենք ուզում սա անենք, որ Քերոբյան չդառնանք: Առանց այն էլ բոլորը զգույշ էին, հիմա առավել ևս, ինչը ոչ թե պետական կառավարման խնդիր է, այլ երկրի ճակատագրի հարց: Այս մասին ԼուրջCast հաղորդման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում։
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ժողովրդին հայտնի ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկում», դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է առաջացել «Kia» մակնիշի ավտոմեքենայում։
Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, որը պետք է կայանար Մոսկվայում։ Այս մասին Report ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած հեռուստամարաթոնի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանը ցանկություն հայտնեց իր անձնական միջոցներից գումար հատկացնել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերանորոգման համար: 2008թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հատկացրել է 22 մլն դոլար։
Այսօր կիրակի է։ Կիրակնօրյա պատարագի, լռության, աղոթքի և հաղորդակցության օր։ Սակայն այս կիրակին նման չէ մյուսներին։ Այն լի է մեկ այլ շնչով՝ տագնապի, արժանապատվության կորստի, բայցևայնպես` անկոտրում դիմադրության շնչով։
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Հայկական քաղաքական դաշտը դարձել է ցուցք և դրա գլխավոր հերոսն իր մերձավոր շրջապատի հետ շարունակաբար փորձում է տպավորություն թողնել հանրության զգայուն հատվածի վրա՝ ներկայանալով իբրև լուսավորիչ ու կարծիքի առաջնորդ (ինֆլյուենսեր)։ Լսարանի վրա ազդելու նրա հիմնական գործիքն ամենևին էլ գիտելիքն ու համոզմունքը չեն, այլ դատարկ խոսակցությունը և անգամ շուկայում չօգտագործվող գռեհկաբանությունները։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Հաշվի առնելով համացանցում տարաբնույթ մեկնաբանությունները, կցանկանամ երկու տեսակետի արձագանքել:
Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն։
Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
«Այդ տրամաբանությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Դուք միգուցե հավատում եք, որ թուրքերի հետ հնարավոր է բարեկամություն անել, բայց ես էլ ձեզ՝ որպես մասնագետ, ասում եմ՝ սխա՛լ է, դուք սխալ եք պատկերացնում Թուրքիան ու նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները անընդհատ աշխատանքային կապի մեջ են։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ Հայաստանում «Տաշիր պիցցա»-ի տասը կետ շարունակում է փակ մնալ հայտնաբերված խախտումների պատճառով։