
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2106»-ը

Հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 51-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Opel Zafira» և 43-ամյա Գարիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդներին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, սակայն վթարից ժամեր հետո «ՎԱԶ 2106»-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։