Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի. Մակրոն

Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։

«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս