
Երևանում «Kia»-ն պшյթել և հրդեհվել է

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ժողովրդին հայտնի ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկում», դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է առաջացել «Kia» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավտոմեքենան էլ պայթյունի վայրից մոտ 25 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել կանաչ գազոնում։
Վարորդն այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի։