Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչությունը։
Բելգիայի հայերի կոմիտեն խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում վերջին զարգացումների, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված բազմակի հարձակումների, ինչպես նաև եկեղեցական առաջնորդների և քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և նախնական կալանքների վերաբերյալ․
Հիմա էլ ամբողջ ցանցը քննարկում է, թե իվերջո ինչ եղավ հունիսի 27-ին Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետը հանձնե՞ց Միքայել Սրբազանին, թե՞ Սրբազանն ինքը հանձնվեց, թե՞ Արա Զոհրաբյանն ու Արման Թաթոյանը սաղ արեցի՞ն, թե՞ տակից էլի ինչ-որ բան եղավ և այլն, և այլն։
Ամառը երկար սպասված ժամանակահատված է թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Սակայն դպրոցականների հանգիստը հաճախ վերածվում է էկրանների շուրջ պտտվող միապաղաղ օրվա։ Հարցն արդիական է բոլորի համար՝ ինչպես կազմակերպել ամառային արձակուրդները, որպեսզի երեխան չանցկացնի օրը TikTok-ում կամ YouTube-ում։
Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում հայտնել է Երևանում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ իր հանդիպման մասին։
Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Պսորիազը երկարատև ընթացքով տարածված մաշկային հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև հոդերը։ Հիվանդության մասին առավել մանրամասն զրուցել ենք մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ։
Այսպես է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ն Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունների վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը դատապարտել է Իսրայելի դատախազներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործ բացելու համար, ընդգծելով, որ Վաշինգտոնը, միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրելով Իսրայելին, չի պատրաստվում հանդուրժել դա։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:
Հիմա ես այս նույն վայրում եմ՝ միգուցե նույն խցում։ Թե ինչ կլինի շարունակությունը, կտեսնենք հետագայում։ Սակայն մեկ բան հստակ է՝ վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը։
Միքայել Սրբազանն այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին, այսպես է Շիրակի թեմի առաջնրոդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկարագրել Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։
Ավելին՝ «Կիրիենկոն ցանկանում է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց Նիկոլը մաքառում և ատամներով պահում է ինքնիշխանությունը»: Իբր թե Կիրենկոն է զբաղվում Հայաստանով, իրենք էլ Կիրիենկոյին «հաղթում են»:
Ադրբեջանի ՊՆ-ին մոտ ինֆոաղբանոց Caliber.az-ը այս անգամ գերազանցել է ինքն իրեն` բնականաբար Զաքիր Հասանովի և Իլհամ Ալիևի առաջադրանքով։ Ուրեմն սույն կայքը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հռչակել է Ադրբեջանի թշնամի։ Այս մասին գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը.
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։
Խոսքը գնում է՝ որպես ամբողջություն, քաղաքական, հասարակական, մտավորական զինվորական և այլ վերնախավերի կամ վերնախավ համարվողների մասին, որոնք բացառությամբ մի շարք վառ և օրինակելի անհատների՝ ցույց տվեցին, որ իրենք ուղղակի ազնվական չեն։
Ակսել Բակունցը հայ նոր գրականության ամենավառ և դրամատիկ կերպարներից է։ Իր գրական ճանապարհը նա սկսեց որպես հրապարակախոս ու պատմվածքագիր, սակայն շուտով դարձավ 1920–30-ականների Հայաստանի մշակութային, հասարակական կյանքի կենտրոնական դեմքերից մեկը։ Բակունցի ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբազգաց բնանկարներով, խոր հոգեբանական դիտարկումներով ու ազգային ինքնության խնդրի շեշտադրումներով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի աշնանը Ղրղզստանում։ Այս մասին կիրակի՝ հունիսի 29-ին, հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, հայտնում է «Комсомольская правда»-ն։
«Ցրվենա Զվեզդան» շաբաթ, հունիսի 22-ին, հայտարարել է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի մասին։ Թիկնիզյանը սերբական ակումբի հետ կնքել է երեքամյա պայմանագիր։
Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը և փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ամբողջ Եվրոպան, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ղրղզստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո։
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ գեղեցիկ օրինագիծ», անվանել է «քաղաքական ինքնասպանություն» երկրի Հանրապետական կուսակցության համար։
Հունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Սա նշել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին CBS-ին տված հարցազրույցում։
Հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի, հայտնում է NBC News-ը։
Շիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: