Բաժիններ՝

Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել․ անչափահաս վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս