Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմանում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Mercedes ML350 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 1000 մարդ։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոսի-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մոր և դստեր սիրո, հոգատարության, երբեմն էլ՝ սահմանափակումների, բարդ ու թվացյալ պարզ հարաբերությունների մասին է պատմում Ալդո Նիկոլայիի «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» պիեսը, որի առաջնախաղը տեղի ունեցավ օրերս՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման առանցքում մոր՝ չափից ավելի հոգատար սիրո և դստեր՝ ազատություն փնտրող հոգեբանության բախումն է։
Մայիսի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ Դեսպան Լի Սինվեյի հետ, ով քաղաքավարության այց է կատարել Ռուսաստանի դիվանագիտական առաքելություն։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբդոլռասուլ Մոհաջեր Հեջազին կիրակի օրը Թեհրան-Ապրին չոր նավահանգստի տերմինալի կառուցման եզրափակիչ փուլի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օբյեկտներ տրամադրել Բենդեր Աբբասում, որպեսզիօգնի հարևան երկրներին անկախ նավահանգստային կազմակերպություններ ստեղծելու գործում, հաղորդում է Mehr-ը։
Ծրագրավորումը 21-րդ դարի գրագիտությունն է։ Այն ոչ միայն տեխնիկական հմտություն է, այլև զարգացնում է տրամաբանությունը, խնդիրների լուծման կարողությունները և ստեղծագործ մտածողությունը։ Երբ երեխաները սովորում են ծրագրավորում, նրանք սկսում են հասկանալ, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան, որն այսօր ամեն քայլափոխի է՝ հեռախոսում, խաղերում, անգամ դասարանում։ Ծրագրավորումը երեխային սովորեցնում է պլանավորել, համբերատար լինել և չվախենալ սխալվելուց։ Դա […]
Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ուրարտու»-ի ու «Արարատ-Արմենիա»-ի հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին:
Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:
«2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ ամբողջ ժողովուրդը փողոցներում էր, հաջորդ օրն էլ ապրիլի 24-ն էր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ոչ ոք չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սրացումների։ Չափազանց բարդ իրավիճակ էր։ Ամբողջությամբ չի արտահայտում իրավիճակն այն մեղադրանքը, թե Կարեն Կարապետյանն ամեն գնով պետք է պահեր իշխանությունը։ Դա այն ժամանակն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ի թիվս այնի, կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Մայիսի 25-ին՝ ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը։ Ոտնաթաթի բնական կամարն իջնում է կամ անհետանում և ներբանի ամբողջ մակերեսով դիպչում հատակին։ Խնդրի մասին առավել մանրամասն զրուցել ենք պոդոլոգ Անուշ Գոմցյանի հետ։
Ստամբուլն այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման ամենահավանական վայրն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Անցած գիշեր Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում: Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:
Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար. Այս հարցը նա բարձրացրել է Լյուբանի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, գրում է sputnik.by-ը:
Շուշին՝ վերամբարձ լեռնաշղթայի վրա ծվարած անառիկ քաղաքը, վաղուց ի վեր եղել է ոչ միայն հայկական ռազմավարական, այլև մշակութային կարևոր կենտրոն Հարավային Կովկասում։
ՔՊ–ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է ՔՊ–ական պատգամավորներին՝ հորդորելով այս փուլում գոնե հրաժարվել «փողով բանակից ազատվելու» նախագծից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև 07:00-ն հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 110 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 13 մարզ։
«Համալիրում հարսանիք էր, վույ աման էս ինչքան զարմացողներ ու ջղայնացողներ կան, Նազենին ու Գարիկը Նիկոլի կենացն են ղողանջում, վույ աման, էս ինչ են անում։ էլի հայավարի հիմնականը թողած՝ ընկանք տասներորդականի հետևից, ընկանք հետևանքի հետևից,պատճառը էլի մնաց իր տեղում, բուն պատճառը էլի մնաց ոջիլ ասելու ու վիրավորելու իրավունքի մեջ, էս ամբողջ կործանարար վիճակի մեղավորը էլի մնաց իր տեղում։ Իսկ մենք մնացինք զուտ բառերով էմոցիա, ջղայնություն, վիրավորանք արտահայտողի տխուր և անփառունակ դերի տակ։
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմանում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենան։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների, Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը և շնորհակալություն հայտնել Բաքվին հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը։