Բաժիններ՝

«Ուրարտու»-ի ու «Արարատ-Արմենիա»-ի վերջին տուրի խաղերը կմեկնարկեն նույն ժամին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ուրարտու»-ի ու «Արարատ-Արմենիա»-ի հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին:

Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 24-ին կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո պարզ չդարձավ մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղ զբաղեցրած թիմը։

Վերջին տուրի «Ուրարտու»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Արարատ» հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին՝ մայիսի 28-ի ժամը 19:00-ին: Հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արարատ-Արմենիա»-ն այժմ 2-րդն է  63 միավորով, իսկ «Ուրարտու»-ն՝ երրորդը` 62 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս