
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպական օդային նավիգացիայի անվտանգության կազմակերպությունը (EUROCONTROL) հրապարակել է մայիսի 5-11-ի «Եվրոպական ավիացիոն զեկույցը»։
Այդ ժամանակահատվածում Ստամբուլի օդանավակայանը օրական միջինը 1475 թռիչքով զբաղեցրել է 1-ին տեղը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայանների շարքում։
Ստամբուլի օդանավակայանին իրենց ցուցանիշներով հաջորդում են Ամստերդամի օդանավակայանը՝ օրական 1402 թռիչքով, Ֆրանկֆուրտի օդանավակայանը՝ 1366 թռիչքով։ Առաջատար հնգյակը եզրափակում են Փարիզի (1353 թռիչք) և Լոնդոնի (1346 թռիչք) օդանավակայանները։