88 %-ի համար Մայիսի 9-ը տոն է, շուրջ 60 %-ը ճիշտ է համարում Փաշինյանի` Հաղթանակի շքերթին մասնակցելը

Հայաստանում հարցված քաղաքացիների ավելի քան 88 տոկոսի համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։ Այս հարցն ընդգրկված էր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հեռախոսային հարցերի թվում, և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր մանրամասնեց՝ հարցվածների 75 տոկոսը նշել է, որ, «այո՛, միանշանակ կարևոր և տոնական օր եմ համարում», 13,6 տոկոսը` «ավելի շուտ համարում եմ տոնական օր», 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ համարում» տարբերակն է պատասխանել, իսկ 5,2 տոկոսը՝«միանշանակ ոչ․ օրը կարևոր ու տոնական չեմ համարում»։

Հաջորդ հարցով «Գելլափը» հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվայում տոնական շքերթին մասնակցելու որոշումը ճի՞շտ էր թե՞ սխալ։

Ի պատասխան՝ հարցվածների մոտ 31 տոկոսը սխալ է գնահատել որոշումը, իսկ 60 տոկոսից ավելին՝ ճիշտ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս