«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն են։
Մարտի կեսերին Պուտինը, Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Ռահմոնը զանգահարում են Ալիևին, խոսում այն մասին, որ Մեծ Հայրենական պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նրանք հավաքվելու են:
Այսօր Մոսկվայում մեծ շուքով անցկացվեցին Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառումները՝ զորահանդես, հարգանքի տուրք զոհերի հիշատակին, որոնց մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը:
«Նպատակը ճիշտ ուղի վերադառնալն է, իսկ առաջին աշխատանքը՝ սրանց այդ ճանապարհից հեռացնելը: Ինչպես անպետք քար՝ ընկած են մեր ճանապարհին և արգելակում են մեր առաջընթացը: Բայց դրանով ամեն ինչ սկսվելու է, որովհետև այն ավերածությունները, որ նրանք իրականացրին ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ մեր մշակույթի, պատմության, հոգեբանության, դրանք վերականգնվելու կարիք ունեն: Առանց այդ ամենի՝ մենք ոչ մի քայլ չենք կարող առաջ գնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մոսկվայի Կարմիր հրապարակում միայն Հայաստանն է, որ չունի քայլող զինվոր. Նիկոլը թույլ չի տվել.Մկրտչյան
Փաշինյանի արևմտյան պլանները տապալվեցին. ստիպված ծնկի վրա հետ է գնացել Մոսկվա. Խաչիկյան
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հաստատեց՝ մասնակցելու է մայիսի 9-ին Մոկվայում կայանալիք շքերթին. «Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»:
Հայաստանում հարցված քաղաքացիների ավելի քան 88 տոկոսի համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։ Այս հարցն ընդգրկված էր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հեռախոսային հարցերի թվում, և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր մանրամասնեց՝ հարցվածների 75 տոկոսը նշել է, որ, «այո՛, միանշանակ կարևոր և տոնական օր եմ համարում», 13,6 տոկոսը` «ավելի շուտ համարում եմ տոնական օր», 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ համարում» տարբերակն է պատասխանել, իսկ 5,2 տոկոսը՝«միանշանակ ոչ․ օրը կարևոր ու տոնական չեմ համարում»։
«Հիմա պետք է ունենալ ոչ թե ուժեղ ընդդիմություն, այլ իրապես հզոր ու ազգային իշխանություն, որը կունենա Արցախը հետ բերելու գործուն ու ազգանվեր ծրագիրը»,- վստահություն հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի դիմաց, Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ դեռևս 4 տարի առաջ Փաշինյանը հայ ժողովրդին խոստանում էր միավորել Արցախը Հայաստանին ու ապահովել արցախցիների անվտանգ ու բարեկեցիկ կյանքն իրենց հայրենիքում, այնինչ հիմա Արցախում Ադրբեջանի ԶՈւ զորահանդեսին ենք ականատես դառնում: