Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այս հանդիպման ժամանակ բեկումնային հարցեր են քննարկվել։
«Նպատակը ճիշտ ուղի վերադառնալն է, իսկ առաջին աշխատանքը՝ սրանց այդ ճանապարհից հեռացնելը: Ինչպես անպետք քար՝ ընկած են մեր ճանապարհին և արգելակում են մեր առաջընթացը: Բայց դրանով ամեն ինչ սկսվելու է, որովհետև այն ավերածությունները, որ նրանք իրականացրին ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ մեր մշակույթի, պատմության, հոգեբանության, դրանք վերականգնվելու կարիք ունեն: Առանց այդ ամենի՝ մենք ոչ մի քայլ չենք կարող առաջ գնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Դուք գիտեք, որ թուրքական երկրորդ և յոթերորդ բանակները ՀՀ սահմանին էին, և Ստալինգրադից հետո հապաղեցին ու միայն Կուրսկի ճակատամարտից հետո թուրքերը հետ քաշեցին բանակները, որովհետև հասկացան՝ հիմնական ռազմաճակատում Գերմանիան առավելություն չունի»,- Հաղթանակի զբոսայգում 168.am-ի հետ զրույցում օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց ՀՀ առաջին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մայիսի 9-ը Եռատոն չի համարում, քանի որ հենց իշխանությունն է այդ օրը դարձրել «զոհված տղաների օր», այսինքն՝ նշում են մի դժբախտություն, որը պատահել է հայ ազգի հետ։
Նիկոլ Փաշինյանը նախօրեին հաստատեց՝ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, որոնք մեկնարկելու են զորահանդեսով Կարմիր հրապարակից։
Հայաստանում հարցված քաղաքացիների ավելի քան 88 տոկոսի համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։ Այս հարցն ընդգրկված էր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հեռախոսային հարցերի թվում, և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր մանրամասնեց՝ հարցվածների 75 տոկոսը նշել է, որ, «այո՛, միանշանակ կարևոր և տոնական օր եմ համարում», 13,6 տոկոսը` «ավելի շուտ համարում եմ տոնական օր», 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ համարում» տարբերակն է պատասխանել, իսկ 5,2 տոկոսը՝«միանշանակ ոչ․ օրը կարևոր ու տոնական չեմ համարում»։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ պատասխանել էին հայկական պատվիրակության ներկայացուցիչները:
«Այսօր էլ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը որևէ կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30, 80 տարի առաջ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Արցախի Հանրապետության վտանգված հուշարձանները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արդեն լիովին ոչնչացված հուշարձանները, իրենց ամբողջ պատմությամբ կհավաքագրվեն և ալբոմի տեսքով կներկայացվեն հանրությանը։ Գործընթացը ծանր է, ժամանակատար ու աշխատատար, բայց պետք է իրականություն դառնա։
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադարձավ նաև Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։
«Այնպես որ, ներկան համեմատելն անցյալի հետ ճիշտ չի լինի, եթե մենք խոսում ենք, որ երեկ են հանձնել, ապա նորից եմ ասում՝ երեկ ես ապրում էի այստեղ, և նման բան ասողները չեն ապրել այստեղ… Իսկ հիմա, որ նայում ենք, վտանգված ենք»: