Իրանը այս նախաձեռնության բանալին է։ Իսկ Բանդար Աբբասը՝ դրա փականը։ Արդյո՞ք այդ փականը պատահմամբ պայթեց, թե՞ ինչ-որ մեկը պարզապես հիշեցրեց, որ այն կարող է նաև փխրուն լինել։
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ:
Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է շուտով կնքվի, և որ Վաշինգտոնը փորձում է որոշել, թե արդյոք պետք է շարունակել միջնորդի դեր խաղալ։
«Շատ փորձագետներ, այդ թվում՝ երկրից դուրս, համոզված են, որ անհնար է Հարավային Կովկասում կատարել թիվ մեկ դերակատարի փոփոխություն՝ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացումն այդ կարգավորման մի մաս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմա»-ին:
400․000-ից պակաս բնակչություն ունեցող Իսլանդիան արտառոց երկիր է։ Լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հիմնադիր անդամ՝ այն չունի մշտական զինված ուժեր։ Չնայած նրա արմատները Եվրոպայում են, սակայն այն Եվրոպական Միության անդամ չէ։ Ավանդականորեն ձկնորսական կղզի լինելով՝ այն դարձել է տեխնոլոգիական կենտրոն՝ շնորհիվ երկրաջերմային և հիդրոէլեկտրաէներգիայի առատության, գրում է The Wall Street Journal-ը։
Հնդկաստանը հականավային հրթիռների փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։
«Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ջատագով ենք, ոչ թե «шестерка» դառնալու՝ իհարկե, հստակ գիտակցելով մեր դերն ու Ռուսաստանի՝ գերտերություն լինելը։ Երբեք հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ վերջին օրերի բանակցությունները ցույց են տվել, որ խմբավորումն ավելի պատրաստակամ կլինի այնպիսի համաձայնագրի դեպքում, որը դուրս է Գազայում հրադադարի շրջանակներից և ուղղված է Իսրայելի հետ ճգնաժամի երկարաժամկետ լուծմանը, հաղորդում է Reuters-ը։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ, կայցելի «e-Estonia Briefing» կենտրոն: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։
Իրանում ապրիլի 28-ին ազգային սուգ է հայտարարված Բանդար Աբասի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Թեմային անդրադարձել եմ Caspian Frontiers ալիքում, և վերջում կա նաև կարևոր մի նկատառում լրատվության ոլորտում աշխատող գործընկերների համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից:
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է չեղարկել ԱՄՆ դրոշով ռազմական և քաղաքացիական նավերի՝ Պանամայի և Սուեզի ջրանցքներով անցման տուրքերը։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներդրվում է անհատական լիցենզավորման համակարգ, ըստ որի` անհատական լիցենզիա կստանան ավագ բուժաշխատողները` կենտրոնացված քննության արդյունքում, անցումային անհատական լիցենզիա կստանան կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ կենտրոնացված քննության արդյունքում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա կապակցությամբ:
«Ինձ մեր Քաշաթաղի բնակիչները զանգում, հարցնում են՝ ի՞նչ ենք անելու, պատասխանում եմ՝ չգիտեմ, թող գան տունս վերցնեն իրենց։ Ամենաշատը ես նրանից եմ վիրավորվում, որ այսքան քաշքշուկներից հետո, տուն ստեղծես, որ մտածես՝ երեխաներդ տուն ունեն, ու հանկարծ այսպիսի բաներ անեն։ Սա խայտառակություն է, պետք է չլռենք, սա բոլորի խնդիրն է։ Սյունիքում էլ հիմա ամեն օր կրակոցներ են, պատկերացնո՞ւմ եք, մտնես Կոռնիձորի գերեզմանոց՝ լացես, թուրքը քեզ տեսնի, հետո հասնես տուն, մտածես՝ սա քո տունը չէ, ամեն պահի գալու են դուրս հանեն»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։
Վանկուվերի ոստիկանությունը X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ինը մարդ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է.«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։