
«Ինտեր»-ը զիջեց «Ռոմա»-ին ու նահանջեց մրցաշարային աղյուսակում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմա»-ին:
Միլանում կայացած խաղի առաջին կեսում` 22-րդ րոպեին, «Ռոմա»-ն կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Սուլեն: «Ինտեր»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը առաջին կեսում:
Թիմերից և ոչ մեկ չկարողացավ հաշվի մեջ փոփոխություն մտցնել երկրորդ կեսում, և «Ռոմա»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ունեցած դեղին քարտերի պատճառով որակազրկված էր այս խաղում:
Այս պարտության պատճառով «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում նահանջեց երկրորդ հորիզոնական: «Նապոլի»-ն առաջին տեղում է: