Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը, հավաքելով 14.466 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը միայն 7-րդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930