Պատասխանատուն իշխանությունն է․ իրենց բացթողումներն են առիթ դարձել, որ ժողովուրդը հասել է էս վիճակին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն Ազատության հրապարակում ՀՅԴ անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրային ու քաղաքական շրջանակների հետ նմանատիպ հանդիպումները շարունակվելու են մինչև ապրիլի 15-ը։

«Մենք նախապատրաստվում ենք հաջորդ հանրահավաքին,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ նպատակ ունեն կրկնապատկել միասնականությունը, որ կա իրենց օրակարգի շուրջ,- Ով գալիս է, բոլորը ողջունում են, հայտնում պատրաստակամություն՝ աջակցելու»։

Դիտարկմանը, թե իշխանական տարբեր ներկայացուցիչներ ձեզ մեղադրում են արցախցիների հույզերի հետ խաղալու, ՀՀ պետական շահը վնասելու մեջ, Անաստաս Իսրայելյանն արձագանքեց՝ իշխանություններին խորհուրդ տալով պատասխաններ տալ բարձրացված հարցերին։

«Պատասխանատուն այսօրվա իրավիճակում իշխանությունն է,- շեշտեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամը՝ արձանագրելով, որ իշխանությունների բացթողումները, ոչ հայանպաստ որոշումներն են առիթ դարձել, որ ժողովուրդը հասել է այս  վիճակին,- Եթե դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, ծառայում եք ժողովրդին, առաջին հերթին պետք է հաշվի առնեք ազգի շահերը։

Կարդացեք նաև

Խորհուրդ ենք տալիս, որ բոլոր արձագանքների, խոսքերի մեջ  հազար անգամ մտածեն, հետո նոր մոտեցումներ ներկայացնեն, որովհետև այստեղ խոսքը միասնության մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930