«Մեր առաջարկները ներկայացրինք, թե ինչպես կարելի է ավելի ընդարձակել համախմբումը։ Բացի սոցիալական հարցերից, նաև կարևորեցինք քաղաքական և իրավական հարցերը։ Մեր տեսակետն այն է, որ պետք է խմբեր կազմվեն, որոնք բանակցությունների մեջ պետք է մտնեն իշխանությունների հետ»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն Ազատության հրապարակում ՀՅԴ անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրային ու քաղաքական շրջանակների հետ նմանատիպ հանդիպումները շարունակվելու են մինչև ապրիլի 15-ը։
«Ազգովի պետք է վերափոխվենք և թույլ չտանք պետության կործանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախահայերի հրավիրած հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը և պատասխանելով լրագրողների հարցերին։
Պատկերացնել կարելի է նրա վախի մակարդակը: Ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ, հասկանալով, որ հազարավոր քաղաքացիներ են մասնակցելու, նախ՝ իշխանությունները փորձում էին խոչընդոտել ինտերնետ կապի միացումներին, իսկ, ահա, հանրահավաքի ողջ ընթացքում անջատել են Ազատության հրապարակի լույսերը: Հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում մթության մեջ են, տարածքը լուսավորվում է գործող սրճարանների լույսերով…
Ազատության հրապարակում իշխանության հեռացման պահանջով հանրահավաքին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ցավով արձանագրեց՝ իշխանությունները շարունակում են տարածքների հանձնումն ու պետությունը վերացնելու գործընթացը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում հակիրճ ձևակերպեց «Միասին» շարժման օրակարգը. «Մեր հիմնական խնդիրն այսօր այս իրավիճակից ելք գտնելն է, և որպես ելքի առաջնահերթ նպատակ՝ ազդարարված է. լուծումներ գտնել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և շուտափույթ կերպով հեռացնել Նիկոլ Փաշինյանին»: