«Նիկոլը ողջախոհությունը կորցրել է։ Նա այնպիսի հակավարկանիշ ունի, որ ում կողքը կանգնեց, այդ մարդը փչանում է։ Նա գնացել էր Գյումրի՝ իրավապահներին ցուցում տալու, որ ամեն գնով թույլ չտան ընդդիմության հաղթանակը։ Վարչական ռեսուրսի նման գռեհիկ չարաշահում, ինչը հիմա Գյումրիում է, ես երբեք չեմ տեսել։ Բայց իրեն ոչինչ չի օգնելու։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության նախապատրաստում է տոտալ կեղծիքներ, կամ սադրանք կանի՝ ընտրությունները հետաձգելու համար։ Գյումրիում այս ընթացքում պրովոկատորների պակաս չի լինելու»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։