Երևան-Բաքու բանակցությունների և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բովանդակության վերաբերյալ Բաքվից ուշագրավ «բացահայտում» հնչեց նախօրեին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։
«Մենք միշտ ասել ենք, որ այս երկկողմ բանակցությունները, որոնց ՀՀ իշխանությունն անընդհատ ձգտում է, և այս հարաբերությունների մեջ որևէ միջնորդ չեն ուզում տեսնել՝ մեզ համար փակուղի է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ստամբուլում Լավրովի հնչեցրած հայտարարությանը, թե «3+3» ձևաչափը կարող է դառնալ բանակցությունների համար հարթակ, և դրան հաջորդած Արարատ Միրզոյանի արձագանքին, որ Հայաստանը նման հարթակ չի դիտարկում։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը խոսելով նշված մարդկանց ճակատագրից ու հայրենիք վերադարձնելու ճանապարհներից, ասաց, որ ամեն ինչ պետք է արվի՝ նրանց գերությունից ազատելու համար։
«Թուրքիան միջանցքի հարցում առաջին անգամ հստակ ու հրապարակային հայտարարություն արեց՝ հստակեցնելով, թե իրենց պատկերացմամբ՝ այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա: Սա կարևոր է, քանի որ մեկ բան է՝ ենթադրել, որ կա նման նպատակ, մեկ այլ բան է՝ ունենալ պաշտոնական հայտարարություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարություններին: