Բաժիններ՝

Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին հայտնի առասպելը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևան հերքել է կաթի վնասակարության մասին տարածված միֆը։ Բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։

«Կաթը մարդու սննդակարգում կալցիումի հիմնական աղբյուրներից մեկն է, ուստի դրանից հրաժարվելը կարող է առաջացնել այս հանքանյութի պակաս: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, դեռահասներին, հղիներին և կերակրող կանանց, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր հատկապես կալցիումի կարիք ունեն»,- ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։

Միխալևան հավելել է, որ կաթը պարունակում է նաև հեշտությամբ մարսվող սպիտակուց, որն արագ մարսվում և լավ ներծծվում է օրգանիզմի կողմից։ Բժշկի խոսքով՝ այն հատկապես օգտակար է տարեցների, վերարտադրողական տարիքի կանանց, երեխաների ու դեռահասների, ինչպես նաև մարզիկների համար։

Բժիշկը վստահեցրել է, որ բոլոր պնդումները, թե կաթը վնասակար է, առասպել են։ Նրա կարծիքով՝ այս մթերքից հրաժարվելը կարող է ոչ միայն անիմաստ լինել, այլև՝ վնասակար առողջությանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս