Խնձորն ու տանձը կեղևահանեք, մաքրեք սերմերից, պտղամիսը կտրտեք: Կտրտած միրգը լցրեք պնակի մեջ, վրան լցրեք ռոմը և 1/2 բաժակ շաքարավազը: Պնակը ծածկեք, թողեք 1 ժամ: Թխվածքաբլիթները փշրեք:
Ձուն հարեք խորը ափսեի մեջ, աղ արեք: Մի ափսե էլ վերցրեք, մեջը լցրեք ալյուրը, էլի աղ արեք: Երրորդ ափսեի մեջ լցրեք կաթը:
Սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ ալյուրի վերածեք նուշը, լցրեք պնակի մեջ:
Ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ խուսափե՛ք արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 6-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանն առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։
2023թ. մայիսին՝ 2022թ. մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով:
Վիտամիններ և հանքանյութեր մարմնին անհրաժեշտ են բոլոր համակարգերի բնականոն գործունեության համար, սակայն սննդային հավելումների որոշ համակցություններից ավելի լավ է խուսափել: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի ավագ բժիշկ Օլեսյա Սավելևան:
Դավիթ Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ սննդի անվտանգության ռիսկի գնահատումը կարևոր ոլորտներից է, միաժամանակ լուծում է գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ արտահանման, ներկրման, արտադրություններում անվտանգության համակարգերի, ինչպես նաև հանրային առողջապահական: