Նշվել է, թե որքան կարմիր ձկնկիթ կարելի է ուտել օրվա ընթացքում
Դիետոլոգ և սննդաբան Սոֆիա Կովանովան բացատրել է, թե որքան կարմիր ձկնկիթ կարելի է ուտել օրվա ընթացքում: Մասնագետի խորհուրդները մեջբերում է aif.ru-ն։
Կովանովան ընդգծել է, որ կարմիր ձկնկիթը առողջ ճարպերի լավ աղբյուր է, որոնք անհրաժեշտ են առողջ մազերի և մաշկի համար: Այն նաև պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք նպաստում են իմունային համակարգի գործառույթին։
Այնուամենայնիվ, սննդաբանը զգուշացրել է, որ կարմիր ձկնկիթի չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ բացարձակապես առողջ մարդկանց մոտ: Նա խորհուրդ է տվել օրական օգտագործել ոչ ավելի, քան երեք ճաշի գդալ ձկնկիթ:
