Գազայում հակամարտության սրվելուց ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 45 805-ի, իսկ վիրավորներինը՝ 109 064-ի:
Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դառնա համազգային առաջնահերթություն։ Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի ուղերձում, որը նա հղել է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։
Արի’ տեր, փրկի’ր ինձ. Նիկոլ Փաշինյանը նորից սաղմոսով է շնորհավորել Սուրբ Ծնունդը
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է զեկուցել Ստավրոպոլի երկրամասի բնակչուհիների նկատմամբ անօրինական գործողությունների փաստով հետաքննության ընթացքի մասին։
«Ցավոք սրտի, ոչ մի դրական սպասում չի կարելի ունենալ, եթե Հայաստանում իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը: 2025թ. մեր միակ սպասումը պետք է լինի այն, որ նա մեկ օր շուտ վռնդվի իշխանությունից՝ էդ իր փոքրիկ մնացած հանցավոր խմբի հետ:
Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամեր անց 24-ամյա երիտասարդը ներկայացել է համայնքային ոստիկանության Արթիկի բաժին, ապա՝ տեղափոխվել քննչական բաժին:
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագը Մայր Աթոռում. #ՈւՂԻՂ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է «Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզում Ռուսաստանի Դաշնության տարածք ներխուժման փորձը հետ մղելու» ընթացքի մասին։
«2024թ. սողացող կապիտուլյացիայի տարի էր, որովհետև մենք ի՞նչ արեցինք՝ տարածքներ տվեցինք Տավուշի ուղղությամբ, առանց դրա դիմաց թեկուզ մեկ միլիմետր բան ստանալու, համաձայնագիրը չստորագրվեց, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշեց: Սա հենց սողացող կապիտուլյացիան է»,- 168TV-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Կարծում եմ, որ Իսրայելի վարչապետն առաջիններից մեկը կլինի, ով կխոստովանի, որ այն աջակցությունը, որը մենք ցուցաբերել ենք Իրանի աննախադեպ հարձակումներին բախված Իսրայելին, հսկայական նշանակություն է ունեցել: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Զենքի, բռնության և ահաբեկչության դարաշրջանին այսուհետև վերջ է դրված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Կեսօրին կանցկացվի ևս մեկ անվտանգության խորհրդակցություն՝ ընթացիկ պայմանները գնահատելու համար», – ասված է «Լիվերպուլի» հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Չինաստանում մետապնևմովիրուսի բռնկում է` հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
«Ռոսատոմ» պետական կորպորացիան կդիմի դատարան և պահանջներ կներկայացնի Siemens-ի կողմից միջուկային ոլորտի ռուսաստանցի աշխատողների արտասահմանյան շինհրապարակներին չմատակարարված սարքավորումների հարցով: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին։
Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է դիմել Մարզական գերագույն խորհրդին (CSD)՝ դատարանի միջոցով ժամանակավոր թույլտվություն ստանալու համար։ Ակումբը հույս ունի հաջորդ շաբաթ ստանալ դրական որոշում՝ Սուպերգավաթի խաղարկության մեկնարկից առաջ։
Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ասֆալտապատվել է շուրջ 210 կմ ճանապարհ:
Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ եկել է թալիբների պակիստանյան թևին վերջ տալու ժամանակը, հայտնում է Geo.tv-ն։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է 2025 թվականի նպատակների մասին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փաշինյանը որոշել է մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը` ասելով, թե ընթերցել է Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը։ Նա առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։ Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչև ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։
Ավստրալիայում՝ Նոր Հարավային Ուելսի ափերի մոտ, թեթև ինքնաթիռ է կործանվել և ընկել ջուրը։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200,000 դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։
Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային ռևանշը կգլխավորի UFC 311 մրցաշարը, որը կանցկացվի հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
«Հայկական Սուրբ ծնունդն իր գաղափարաբանական տեսանկյունից շատ հետաքրքիր ընթացակարգ ունի, որովհետև այդ օրը մարդիկ հավատում էին, որ ամեն ինչ փոխվում է, որովհետև վեցօրյա պահքը մարդիկ պահում էին անխախտորեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» բրենդի հիմնադիր Վահե Քոթանյանը: