Թրամփը խոստացել է հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչն, ըստ տնտեսագետների, լուրջ վնաս կհասցնի Կանադայի տնտեսությանը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.75 դրամ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։
Հանրապետության տարածքում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախագահ Ջո Բայդենն արգելել է նավթի և գազի նոր արդյունահանումը ԱՄՆ ափերի մեծ մասի մոտ՝ ծովում, օֆշորային գոտիներում։
Կիևը հակամարտությունը լուծելիս պետք է տարածքային հարցերը քննարկի՝ ելնելով ներկա իրողություններից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ՆԱՏՕ-ի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի մեկուսացման մոտեցման դեպքում եվրոպական անդամ երկրները պետք է ծախսեն պաշտպանության վրա ՀՆԱ-ի 4,5%-ը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթի սյունակագիր Գիդեոն Ռահմանը։
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:
Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 20.000 մարդ, որոնք տևական ժամանակ օգտագործել են պաստա: Հետազոտության արդյունքների մասին գիտնականները հրապարակել են Nutrition and Diabetes ամսագրում և նշել են, որ հետազոտությանը մասնակցած մարդկանց մեծ մասի մոտ ճարպակալման ինդեքսը նվազել է:
Կշարունակեն ավելի վատ ապրել նաև հաջորդ տարի, քան ապրում էին այս տարի, քանի որ վարչախումբը, ինչպես այս տարի, բյուջեում միջոցներ չի գտել՝ այս մարդկանց կյանքը եթե ոչ՝ բարելավելու, ապա գոնե՝ չվատացնելու համար։
ԱՄՆ-ն ավարտում է քայլերը՝ հնդկական ընկերությունների հետ քաղաքացիական միջուկային գործընկերության խոչընդոտները վերացնելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կանադային միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական կայքում։
Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։ Այս մասին գրում է qahana.am-ը։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Անցյալ տարվա վերջին շաբաթվա ընթացքում երգը գլխավորում էր հարթակի «Ամենահայտնի երգերի» երաժշտական աղյուսակը: Variety-ի փոխանցմամբ՝ խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։ Թրեքը թողարկվել է 2024 թվականի հուլիսին և ներառվել է աստղի «Hit […]
Եվրամիությունում էլեկտրաէներգիայի թանկացումներն Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո դեռևս չեն նկատվել, Եվրահանձնաժողովը (ԵՀ) ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը։
Ինքը՝ Մելանիան, հանդես է գալիս որպես գործադիր պրոդյուսեր։ Ֆիլմը պետք է էկրան բարձրանա 2025 թվականի երկրորդ կեսին, գրում է Bild թերթը։
Հայաստանի ՔՊ-ական այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ լինեն արտահերթ ընտրություններ. դրանք Փաշինյանին պետք են իր ծակ լեգիտիմությունը կարկատելու համար, բայց այս իշխանությունն արտահերթ ընտրության կգնա միայն այն դեպքում, երբ արտաքին ուժերի կողմից ունենա հավաստում և երաշխիք, որ անպայման կվերարտադրվի. 168TV-ի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը։
Կաումայի այցը նախատեսված էր հունվարի 8-10-ը։ Սակայն անցած կիրակի վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիան» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան համատեղ հայտարարություն են տարածել, որում խնդրել են Կաումային հետաձգել իր այցը Թբիլիսի, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է:
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Ատալանտային», իսկ «Միլանը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Յուվենտուսի» նկատմամբ: Ներաձուրիներն իրենց խաղն անցկացրել են մեկ օր շուտ՝ հունվարի 2-ին:
«Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ:
Ադրբեջանում սկսվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դատավարությունը, որը մեղադրվում է լրտեսության համար։ Նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են բեռնատար «ГАЗель» մակնիշի և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ցուրտ եղանակի ֆոնին Եվրոպան ավելի արագ է սպառում գազի պաշարները, քան նախորդ յոթ տարիներին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում գազի պահեստավորման տվյալները։ Ինչպես նշում է գործակալությունը, եթե նախորդ տարի նույն ամսաթվերին պահեստային տարածքները լցված էին 86%-ով, ապա այս տարի դրանք լցված են ընդամենը 70%-ով։
«Հիմա արդյո՞ք այս մարդիկ Հայաստանի բարօրությունն են ուզում, երբ նման պահանջներ են հնչեցնում: Ցունամին բարձրանում է, սկսվում են կռիվներ, որոնք տարածվելու են ամբողջ տարածաշրջանով, շոշափելու են Պարսկաստանը և Թուրքիայի ուղղորդմամբ հասնելու են այստեղ: Եթե մենք գնում ենք էդ քայլերին, դրանով «էստի համեցե՛ք» ենք ասում, ուզում ենք, որ այդ ցունամին անցնի մեր վրայով, որովհետև ռազմաբազան հանեցիր, ռուսական ողջ սահմանապահ բանակը պիտի հեռանա: Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի ծայրահեղ փոփոխությանն ու, ի վերջո, կործանմանը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում…Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների…
Դամասկոսի միջազգային օդանավակայանը կարող է սկսել կանոնավոր միջազգային չվերթների սպասարկումը հունվարի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դամասկոսի թռիչքային տեղեկատվական շրջանի վերահսկողական ծառայությանը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենան բարձված է եղել կոշկեղենով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր հորդանանցի գործընկեր Այման աս-Սաֆադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Քրդստանի բանվորական կուսակցության դեմ պայքարի հարցերը և ցանկանում է այս քննարկումը տեղափոխել ավելի լայն, տարածաշրջանային ձևաչափ։
«2025-ին պետք է ոչ թե սպասել իրադարձությունների, այլ՝ գործել: Թշնամի պետությունն այլևս չի թաքցնում իր միտումները»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայատյացությունն իր պիկին է հասել: