Բաժիններ՝

Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»

Զենքի, բռնության և ահաբեկչության դարաշրջանին այսուհետև վերջ է դրված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Այսուհետև յուրաքանչյուրը պետք է ընդունի այս ճշմարտությունը․ զենքի, բռնության և ահաբեկչության դարաշրջանն ավարտվել է»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ «անջատողական մարդասպանները պետք է կա՛մ որքան հնարավոր է շուտ թաղեն իրենց զենքերը, կա՛մ էլ նրանց կթաղեն իրենց զենքերի հետ միասին»։ «Երրորդ ճանապարհ չկա»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031